Jump to content

Էմմա Մորանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Մորանո
իտալ.՝ Emma Morano
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1899(1899-11-29)[1]
ԾննդավայրՉիվյասկո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա[2][3][4]
Մահացել էապրիլի 15, 2017(2017-04-15)[5] (117 տարեկան)
Մահվան վայրՎերբանիա, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
ԱմուսինՋովանի Մարտինուցցի
Պարգևներ և
մրցանակներ
Knight of the Order of Merit of the Italian Republic
 Emma Morano Վիքիպահեստում

Էմմա Մորանո (նոյեմբերի 29, 1899(1899-11-29)[1], Չիվյասկո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա[2][3][4] - ապրիլի 15, 2017(2017-04-15)[5], Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի երկարակյաց կին։ 2016 թվականի մայիսի 12-ից մինչև 2017 թվականի ապրիլի 15-ը եղել է աշխարհի ամենաերկարակյաց մարդը։

Իտալիայում երբևէ ապրած ամենաերկարակյաց մարդն է, Եվրոպայում՝ երկրորդն է ֆրանսուհի Ժաննա Կալմանից հետո։ 1900 թվականից առաջ ծնված վերջին ապրած մարդն է եղել։ Իտալիացի հավաստի երկարակյացներից ամենաերկարն է պահել այդ կարգավիճակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Մարտինա Լուիջա Մորանոն ծնվել է 1899 թվականի նոյեմբերի 29-ին Իտալիայի Պյեմոնտի Չիվյասկո բնակաբայրում (Վերչելլա նահանգ), Ջովանի Մորանոյի և Մատիլդա Բրեշանիի ընտանիքում[6]։ Էմման նրանց ութ զավակներից՝ հինգ որդիներից և երեք դուստրերից ավագն էր։ Նրա ընտանիքի անդամները նույնպես երկարակյաց էին՝ մայրը, մորաքույրը, եղբայրներից և քույրերից ոմանք հատել են 90- տարեկանի սահմանը։ Քույրը՝ Անջելա Մորանոն (1908-2011) մահացել է 102 տարեկանում[7]։

Երբ Էմման փոքր է եղել, հոր աշխատանքի պատճառով ընտանիքը տեղափոխվել է Սեզիայի հովտից[8]։ Բայց ծանր կլիմայական պայմանների պատճառով նորից տեղափոխվել է և բնակվել Պալանցայի մոտ Լագո Մաջորե լճի ափին, որտեղ նա բնակվել է մինչև իր մահը։

1926 թվականի հոկտեմբերին Էմմա Մորանոն ամուսնացել է Ջովանի Մարտինուցցիի հետ[9]։ 1937 թվականին զավակ է ունեցել, ով ապրելով ընդամենը կես տարի մահացել է։ Ամուսնությունը հաջող չի եղել[10]։ 1938 թվականին փաստացի բաժանվել են և ապրել առանձին, թեև մինչև մահ մնացել են ամուսնացած։ Ամուսինը մահացել է 1978 թվականին։ Էմման թոշակի է անցել 1975 թվականին։

2011 թվականի դեկտեմբերին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն պարգևատրել է Էմմա Մորանոյին Իտալիայի ասպետական «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։

Ապրելով 117 տարի և 137 օր, մահացել է 2017 թվականի ապրիլի 15-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.bbc.com/news/world-europe-39610937
  2. 2,0 2,1 2,2 http://www.zarcommedia.com/index.php/societies/17738.html
  3. 3,0 3,1 3,2 http://jaysnews.net/oldest-europeans-keys-to-life-raw-eggs-staying-single/
  4. 4,0 4,1 4,2 http://jaysnews.net/oldest-europeans-keys-to-life-raw-eggs-staying-single-2/
  5. 5,0 5,1 5,2 http://jyllands-posten.dk/international/europa/ECE9509372/verdens-aeldste-italieneren-emma-morano-er-doed-117-aar/
  6. «I miei 112 anni di storia d'Italia». La Stampa (իտալերեն).
  7. «'Angiolina', Sono 102!» (իտալերեն). Verbaniamilleventi.org. 2007 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  8. «La nonna che abbraccia tre secoli» (իտալերեն). Caffe.ch. 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  9. mario.giovanardi. «Emma MArano 113 anni Mangio tre uova al giorno, come mi disse il dottore quando ero ragazza» (իտալերեն). Vip.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
  10. «Emma Morano, 112 anni: ha visto dieci Papi. Il segreto? Tre uova al dì» (իտալերեն). 45.9215067,8.5515597: Blitzquotidiano.it. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Մորանո» հոդվածին։